Մենք Մոնրոլ ընկերության բացառիկ ներկայացուցիչն ենք, որը հանդիսանում է բարձրորակ էկոլոգիապես մաքուր տաշեղների արտադրող, հիմնականում լաստենու և հաճարի փայտանյութից։
Համաարոմատիկ հավելումներ և համային տեսականի, ֆունկցիոնալ խառնուրդներ, Էմուլսիա, ֆերմենտներ, կենդանական սպիտակուցներ մսամթերքի համար։ Բարձրորակ համեմունքներ եւ համային տեսականի նախատեսված երշիկեղենի,մսային կիսաֆաբրիկատների համար՝ ներմուծված Եվրոպական մատակարարներից:
“ՄԳ Թրեյդինգ” ՍՊԸ-ը ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձով հանդիսանում է Հայաստանում պրեմիում դասի հումքի առաջատար մատակարար՝ մսի արտադրությունների, ինչպես նաև ռեստորանների համար (HoReCa): Ընկերությունն ներկայացնում է համաշխարհային առաջատար արտադրողների արտադրանքը ՀՀ տարածքում՝ պարբերաբար ընդլայնելով տեսականին: Ներմուծվող ապրանքների ցանկը բազմազան է ՝ նրբերշիկների, երշիկեղենի, կիսաֆաբրիկատների, ապուխտների արտադրության համար նախատեսված հումքեր և նյութեր։